Մեր մասին
ProfTest-ը գիտելիքների թեստավորման և գնահատման համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում ստուգել մասնագիտական գիտելիքները տարբեր ոլորտներում և ցանկության դեպքում արձանագրել կամ հրապարակել ստուգման արդյունքները:
Թեստավորման հարցաշարերը չկրկնվող են և կազմվում են հարցերի մեծածավալ շտեմարանից պատահականության սկզբունքով։
Հարցերը կազմված են ոլորտի բարձրակարգ և որակավորված մասնագետների կողմից և օրենսդրական փոփոխությունների դեպքում մշտապես թարմացվում են և համապատասխանեցվում գործող իրավական ակտերին:
ProfTest-ի հիմնական նպատակն է օգնել Ձեզ ստուգել Ձեր գիտելիքները և հավաստել դրանց որակը փաստացի արդյունքներով:
Գիտակցելով մասնագիտական որակների կարևորությունը և գիտելիքների դերը կարիերա կերտելու գործում` մենք ցանկանում ենք նպաստել, որ լավ մասնագետներն ունենան հաջողված կարիերա:
Լավ մասնագետ, հաջողված կարիերա․․․